- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Մյուսլի չրերով
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 150 գր
- գետնանուշ - 100 գր
- նուշ - 100 գր
- պնդուկ - 100 գր
- ընկույզ - 100 գր
- արևածաղկի սերմեր - 100 գր
- չիր սալորի - 150 գր
- չիր ծիրանի - 150 գր
- չամիչ - 100 գր
- եգիպտացորենի փաթիլներ - 50 գր
- Կրեմի համար՝
- մեղր - 100 գր
- շաքարավազ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի ու եգիպտացորենի փաթիլները, արևածաղկի սերմերն ու ընկույզները լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 10 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Չրերը մանր կտրատում ենք, լցնում ջեռոցում տաքացրած զանգվածի մեջ և ավելացնում չամիչը:
Խառնում ենք մեղրն ու շաքարավազը, եռացնում և լցնում ենք մեր զանգվածի մեջ:
- 24 x 24 քանդվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, մյուսլին լցնում ենք մեջը և լավ սեղմում:
- Թողնում ենք մյուսլին մի քանի ժամ, այնուհետև հանում ենք ձևամանը: Ահա և վերջ:
Ստացանք յուրահատուկ մյուսլի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: