Մուսսով ելակով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 100 գր
- կարագ - 50 գր
- կակաոյի փոշի - 2 թ/գ
- Մուսսի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 300 գր
- ելակ - 300 գր
- շաքարի փոշի - 100 գր
- հյութ կիտրոնի - 2 ճ/գ
- ժելատին - 10 գր
- Ժելեի համար՝
- ելակ - 300 գր
- շաքարի փոշի - 1-2 ճ/գ
- ժելատին - 5 գր
- Ինչպես նաև՝
- սերուցք (33% յուղ.) - 100 գր
- ելակ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթներն ու կակաոյի փոշին լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք՝ վերածելով մանր փշուրանման զանգվածի։ Ապա ավելացնում ենք հալեցրած կարագն ու կրկին հարում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք 20 սմ տրամագծով ձևամանի մեջ և զգուշությամբ սեղմում ենք։ Պահում ենք սառնարանում, մինչև մուսսը պատրաստելը։
Ելակը նախօրոք հանում ենք սառնարանից, լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով, որպեսզի ազատվենք կորիզներից։
- Ստացված մուսսը բաժանում ենք երկու հավասար մասերի, մի մասին ավելացնում ենք շաքարի փոշին ու կիտրոնի հյութը և լավ խառնում ենք։
Ժելատինը լցնում ենք 3-4 ճ/գ ջրի մեջ, 10 րոպե թողնում ենք, որպեսզի լուծվի ջրի մեջ։ Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա, զանգվածը տաքացնում ու թողնում ենք, որ սառչի, որից հետո ավելացնում ենք ելակի զանգվածը։
- Սերուցքը հարում ենք՝ վերածելով միջին պնդության զանգվածի։
- Ավելացնում ենք ելակի զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։
Ստացվում է շատ համեղ, անուշաբույր ելակով կրեմ։
- Լավ խառնելուց հետո լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքաբլիթների շերտի վրա, և 30-60 րոպե պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք ելակի շերտը, որի համար առանձնացրած լակի խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին։ Ժելատինը լցնում ենք 3-4 ճ/գ ջրի մեջ, 10 րոպե թողնում ենք, որպեսզի լուծվի ջրի մեջ։ Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա, զանգվածը տաքացնում ու թողնում ենք, որ սառչի: Ստացված զանգվածը լցնում ենք մուսսի վրա և դնում ենք սառնարանում։
- Տորթը զարդարում ենք հարած սերուցքով ու ելակներով։
Ստացվում է շատ համեղ, բերանում հալչող, նրբահամ ու թեթև տորթ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: