Մուսս «Ամարետտո»
Բաղադրիչներ
- ժելատին - 7 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կաթ - 75 մլ
- սերուցք (33% յուղ.) - 200 մլ
- ջուր - 3 ճ/գ
- շաքարավազ - 40 գր
- ամարետտո - 100 մլ
- նուշ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը լցնում ենք ջրի մեջ։
- Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի թեթև զանգված։
- Ժելատինը խառնում ենք ամարետտոյի ու կաթի հետ։
- Ստացված խառնուրդը դնում ենք կրակի վրա և անընդհատ խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի։
Այդ ընթացքում ավելացնում ենք դեղնուցային զանգվածն ու թեթևակի հարում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք մեծ տարայի մեջ ու 1 ժամ պահում ենք սառնարանում։
Արդեն պնդացած զանգվածը դուրս ենք բերում սառնարանից ու հարում ենք միասեռ զանգված ստանալու համար։
Առանձին տարայի մեջ հարում ենք սերուցքը։
- Հարած սերուցքն ավելացնում ենք մյուս զանգվածին։
- Զգուշորեն խառնում ենք։
- Մուսսը լցնում ենք բաժակների մեջ ու 2-3 ժամ պահում սառնարանում։
Մատուցելուց առաջ վրան լցնում ենք բոված նուշի կտորներ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: