Մուսս սև հաղարջով
Բաղադրիչներ
- հաղարջ սև - 200 գր
- շաքարավազ - 100-150 գր
- սպիտակաձավար - 4 ճ/գ
- ջուր - 0,5 լ
Քայլերի հաջորդականություն
- Հաղարջը լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք 1 բաժակ ջուր, որից հետո մաղով անցկացնում ենք։
- Ստացված հյութին ավելացնում ենք շաքարավազը, որի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ։ Ավելացնում ենք ևս 1 բաժակ ջուր, հասցնում ենք եռման աստիճանի և ավելացնում ենք սպիտակաձավարը։ Եփում ենք այնքան, մինչև պնդանա։
- Ստացված զանգվածը թողնում ենք, որ սառչի։ Այնուհետև հարում ենք այնքան, մինչև պնդանա։
- Մուսսը պատրաստ է։ Լցնում ենք դեսերտի համար նախատեսված բաժակների մեջ և պահում ենք սառնարանում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: