Մուրաբա ձմերուկի կեղևով
Բաղադրիչներ
- ձմերուկի կեղև - 1 կգ
- շաքարավազ - 1 կգ
Քայլերի հաջորդականություն
- Ձմերուկը տաք ջրով լվանում ենք, պահում ենք հոսող ջրի տակ, ապա կտրատում ենք։
- Կտրելիս բարակ շերտով թողնում ենք նաև կարմիր հատվածից․ այդպես մուրաբան շատ համեղ է ստացվում։
- Պետք է ստացվի 1 կգ զանգված, որին ավելացնում ենք 1 կգ շաքարավազ։ Այն 4 ժամ պահում ենք զով տեղում, որպեսզի հյութը դուրս գա և շաքարավազը լուծվի։
- Հյութը դուրս գալուց հետո լավ խառնում ու դնում ենք թույլ կրակի վրա, որպեսզի շաքարավազն աստիճանաբար լուծվի։
Երբ օշարակը սկսում է եռալ, կրակը մի փոքր ուժեղացնում ենք, իսկ ընթացքում առաջացած փրփուրը հեռացնում։
- Օշարակը եփում ենք մոտ 5 րոպե, ապա հանում ենք կրակի վրայից, ծածկում ենք սրբիչով ու պահում ենք սենյակային պայմաններում։
24 ժամ անց գործողությունը կրկնում ենք, այսինքն՝ կրկին հասցնում ենք եռման աստիճանի, հեռացնում ենք փրփուրն ու 5 րոպե եփում ու 24 ժամ թողնում ենք, որ հանգստանա։
Երրորդ օրը նորից 5 րոպե եփում ենք։ Արդյունքում ստացվում է պինդ զանգված։ Մուրաբան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, կափարիչով փակում ու պահում ենք զով տեղում։
Մուրաբային յուրահատուկ համ հաղորդելու համար ավելացնում ենք 4-5 ճյուղ մեխակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Patrasteci shat hamex stacvec, kuzenayi naev sexi (yemish) murabayi bazadratomsn imanal, shat shnorhakal klinem.
Սիրելի Անահիտ, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Մեր կայքում անպայման կտեղադրենք բաղադրատոմսն ու Ձեզ կտեղեկացնենք։ ։)