- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Մսային կեքսեր
Բաղադրիչներ
- միս խոզի - 300 գր (կրծքամիս)
- միս տավարի (աղացած) - 250 գր
- կաթնաշոռ - 200 գր
- չորահաց - 1 ճ/գդ
- ձու - 1 հատ
- լոլիկ չերրի - 1 հատ
- պանիր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը աղացած մսի հետ լավ խառնում ենք, ավելացնում ձուն, աղն ու չորահացերը:
- Խոզի կրծքամիսը որքան հնարավոր է բարակ կտրատում ենք, խաչաձև դնում կեքսերի համար նախատեսված ձևամանի մեջ և աղ ենք ցանում:
Միջուկը գնդում ենք, դնում ձևամանի մեջ և վրան շարում կտրատած լոլիկը:
- Այնուհետև լցնում ենք քերած պանիրը և միսը փակում ենք:
- Մսային կեքսերը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում 40-45 րոպե: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ջեռոցը հասցնում ենք 190 աստիճանի: Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Յուրահատուկ մսային կեքսեր ստացվեցին, այդպես չէ՞ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: