- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 54 minutes
Մսի կոլոլակով պաստա
Բաղադրիչներ
- Կոլոլակի համար՝
- միս տավարի (աղացած) - 800գր
- ռեհան - 1/2 թ/գդ(չորացրած)
- սխտոր - 1 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ
- տաքդեղ - 1 հատ
- սոխ - 1 հատ
- սխտոր - 2 պճեղ
- նեխուր - 1 ճյուղ
- կանաչի - 1/2թ/գդ(չորացրած)
- ձիթայուղ - 1ճ/գդ
- հյութ լոլիկի - 200մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- սպագետտի - 700գր
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք աղացած միսը, աղը, սև պղպեղը, ռեհանն ու ճզմած սխտորը և պատրաստում կոլոլակներ: Պատրաստի կոլոլակները շարում ենք ֆոլգայով պատած տապակի վրա և դնում ջեռոցը 30 րոպեով 200 աստիճանում:
- Տապակում ենք մանր կտրատված սոխն ու նեխուրը ձիթայուղի մեջ 3-4 րոպե, ապա ավելացնում ենք ճզմած սխտորը, կանաչին, խորանարդիկներով կտրատված դդմիկն ու տաքդեղը և տապակում ևս 5 րոպե:
- Ապա տապակվող բանջարեղեններին ավելացնում ենք լոլիկի հյութը, աղը, սև պղպեղը ու եփում 10-15 րոպե բաց կափարիչով, մինչև բանջարեղենների պատրաստ լինելը:
- Պատրաստի սոուսի մեջ դնում ենք եփած կոլոլակները, խառնում և թողնում կրակի վրա ևս 2 րոպե, ապա հանում կրակի վրայից:
Խաշում ենք սպագետտին ըստ տուփի վրա նշված եղանակի, լցնում ամանների մեջ, վրան ավելացնում պատրաստի սոուսը և մատուցում:
Մթերքի այս քանակությունից ստացվում է 6 բաժին պաստա: Ի դեպ մսի կոլոլակով պաստայի սոուսի ցանկացած բաղադրիչ կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրության 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: