- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Մսով բլինչիկներ ՝ ռուսական ձևով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք ձվերը, ավելացնում ենք սոդան, աղը, շաքարավազն ու ալյուրը և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, կրկին խառնում ենք և թողնում ենք զանգվածը հանգստանա 0,5-1 ժամ:
- Պատրաստում ենք խճողակը: Սոխը մանր կտրատում ենք, միսը՝ աղում: Բուսայուղն ու կարագը լցնում ենք տապակի մեջ, սողը մի թեթև տապակում ենք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնում ենք միսը և լավ տապակում: Վերջում ավելացնում ենք համեմունքներն ու մանր կտրատած կանաչին և թողնում ենք, որ խճողակը սառչի:
- Նրբաբլիթները պատրաստում ենք փոքր թավայի մեջ: Սկզբից թավան բուսայուղապատում ենք, հետագայում դրա անհրաժեշտությունը չկա: Անհրաժեշտ քանակությամբ խմորը լցնում ենք թավայի մեջ, տարածում և տապակում:
Ոսկեգունելուց հետո նրբաբլիթը շրջում ենք և կրկին տապակում:
- Պատրաստի նրբաբլիթները լցոնում ենք խճողակով և փաթաթում:
- Մատուցելուց առաջ նրբաբլիթները տապակում ենք բուսայուղի մեջ:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք մսով բլինչիկներ , որոնք կարող ենք մատուցել թթվասերի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ կասեք քանի նրբաբլիթ է ստացվում այս չափաբաժնից?
Սիրելի Նորա, ստացվում է մոտ 35 նրբաբլիթ: Սակայն քանակը կախված է նաև նրանից, թե ինչ տրամագծի թավա եք օգտագործում: 🙂