

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 35-40 minutes
Մսով գնդիկներ սերուցքային սոուսի մեջ
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 500 գր
- սոխ - 1 գլուխ
- ձու - 1 հատ
- սխտոր - 3 պճեղ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- պանիր - 150 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը թեթևակի ծեծում ենք և մանր կտրատում:
- Ավելացնում ենք մանրացրած սոխը և աղ ու պղպեղ ենք ցանում: Լցնում ենք հարած ձուն, լավ խառնում ենք: Ձևամանի մեջ մի քիչ սերուցք ենք լցնում, մսային զանգվածից փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում ու շարում ձևամանի մեջ:
- Եթե գնդիկներ պատրաստելիս դժվարանում ենք, զանգվածը մի քիչ թաթախում ենք ալյուրի մեջ:
- 10-15 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը: Պանիրը մանր քերիչով քերում ենք, ավելացնում ճզմած սխտորն ու խառնում սերուցքի հետ: Ձևամանը ջեռոցից հանում ենք, յուրաքանչյուր գնդիկի վրա սերուցք լցնում ու նորից 15-20 րոպեով դնում ջեռոցը:
- Պանիրը հալչում է ու ծորում, իսկ սերուցքը ներծծվում է գնդիկների մեջ:
- Ահա և վերջ:
Մսով գնդիկներ կարելի է մատուցել խաշած բանջարեղենի կամ աղցանի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Serucq@ da nuyn slifkan e?..Isk karox enq poxarinel ttvaserov kam katov ?)
Բարև Ձեզ Ինեսա ջան, այո սերուցքը сливкa-ն է, որը ցավոք, այս բաղադրատոմսում չեք կարող փոխարինել թթվասերով:
Shat shnorhakalutyun☺