- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Մսով գուսարիկներ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցն առանձնացնում ենք սպիտակուցից: Աղացած մսի մեջ լցնում ենք մանր կտրատած սոխն ու քերիչով անցկարած գազարը, աղ ու պղպեղ ցանում և ավելացնում ձվի սպիտակուցը:
- Ալրապատ սեղանի վրա խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ ձևավորում: Շրջանների մի մասը հիմք են ծառայելու, իսկ մյուս մասը՝ կափարիչ: Շրջանների մեջտեղում խճողակ ենք լցնում, իսկ կափարիչի մեջտեղում ավելի փոքր բաժակով անցք անում: Մսով խմորի վրա դնում ենք մյուս խմորը և պատառաքաղը սեղմելով ամրացնում ենք:
- Ջեռոցը նախօրոք 180 աստիճան տաքացնում ենք, յուղաթղթապատ ձևամանի մեջ դնում ենք գուսարիկները, վրան վրձնով քսում ձվի դեղնուցը և թխում 25-30 րոպե:
- Պատրաստ է:
- Վայելում ենք:
Իսկ ի՞նչ կասեք մսով Գուսարիկների մասին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Inch tramagcov shrjanner eq ktrel? Shnorhakalutyun
Բարև Ձեզ, Գուսարիկների չափսը կարող եք ընտրել Ձեր ճաշակով 🙂