

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Մսով լցոնված լավաշ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Միսը կտրատել խորանարդիկներով և տապակել թավայի մեջ առանց փակելու կափարիչը:
Ավելացնել մանր կտրատված գազարը և սոխը, ապա կտրատված սմբուկը, համեմել աղ ու պղպեղով: Ամբողջը խառնել և թողնել շոգեխաշվի:
- Առանձին տապակել մանր խորանարդիկներով կտրատված կարտոֆիլը:
- Լավաշի մեկ հատը կտրատել ժապավենաձև, որպեսզի այդ ժապավեններով կապենք մյուս լավաշները:
Լավաշի վրա լցնել պատրաստված լցոնը, ապա փաթաթել և կապել լավաշի ժապավենով:
- Եփել ջեռոցում 20-30 րոպե 160 աստիճանում: Ջեռոցից հանել խրթխրթան լավաշները և անմիջապես անցնել համտեսելուն:
Ի դեպ, այսպիսի լցոնված լավաշ կարելի է պատրաստել նաև այն պահին, երբ շատ կցանկանայիք ուտել ֆասթֆուդ, սակայն գիտակցում եք, որ այն օգտակար չէ: )
Իսկ եթե ուզում եք ինքնուրույն պատրաստել նաև լավաշը, ահա շատ համեղ տնական լավաշի բաղադրատոմսը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Замечательный рецепт