- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Մսով լցոնված տաքդեղ
Բաղադրիչներ
- տաքդեղ - 22-23 հատ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- սոխ - 3 հատ
- բրինձ - 1 բաժակ(կիսախաշած)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Արգանակի համար՝
- կարտոֆիլ - 1 հատ
- սոխ - 1 հատ
- գազար - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- մաղադանոս - մեկ կապ
- ռեհան - 1ճ/գդ(չորացրած)
- դափնու տերև (лавровый лист) - 2-3 հատ
- սխտոր - 3 հատ
- սոխ կանաչ - մեկ կապ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ջուր
Քայլերի հաջորդականություն
- Լվանում ենք տաքդեղները, կլոր կտրում պոչի մասից և հանում սերմերը: Աղացած մսին
խառնում ենք մանր կտրատված սոխը, բրինձը, աղն ու սև պղպեղը: Ստացված ֆարշով
լցոնում ենք տաքդեղները:
Լցոնված տաքդեղները դնում ենք կաթսայի մեջ (ընտրեք այնպիսի կաթսա, որը հնարավոր լինի դնել ջեռոցի մեջ),վրան լցնում ենք արգանակի համար նախատեսված կլոր շերտերով կտրատված սոխը, լոլիկը կարտոֆիլը, գազարը, մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը, ամբողջական սխտորը, աղն ու սև պղպեղը:
Ապա վրան լցնում ենք եռման ջուր և դնում միջին կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի և հանում կրակի վրայից:
- Ապա կաթսան դնում ենք ջեռոցը 1,5-2 ժամ 160 աստիճանում: Ջեռոցից հանելուց 10
րոպե առաջ ավելացնում ենք չորացրած ռեհանն ու դափնու տերևները:
- Թողնում ենք, որ ուտեստը հանգստանա 15 րոպե, ապա լցնում խորը ափսեների մեջ
արգանակի հետ միասին և մատուցում:
Մատուցելիս մսով լցոնված տաքդեղի վրա շաղ տվեք կտրատված համեմ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: