- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Մսով կարկանդակ “Սամսա”
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1կգ
- միս տավարի (աղացած) - 600գր
- սոխ - 2 գլուխ
- աղ - 2թ/գդ
- չաման - 1,5թ/գդ
- պղպեղ սև - 1թ/գդ
- ձու - 1 հատ (խառնած 2ճ/գդ ջրի հետ)
- քունջութ - 1թ/գդ (սև կամ սպիտակ)
Քայլերի հաջորդականություն
- Մսին խառնել մանր կտրատված սոխը, համեմել աղ և պղպեղով, չամանով, լավ խառնել ձեռքերով:
- Խմորը բաժանել մանր գնդերի, ապա բարակ բացել ամեն գունդը:
- Խմորի ամեն շրջանակի վրա դնել մեկական գդալ միս:
- Եռանկյունաձև ծալել խմորները:
- Խմորների վրա քսել ձուն, ապա շաղ տալ քունջութը:
- Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, վրան շարել կարկանդակները և եփել 20րոպե 215աստիճանում, ապա իջեցնել ջերմաստիճանը մինչև 175 և եփել այդպես 15-20րոպե:
Մսով կարկանդակը մատուցում ենք անմիջապես՝ տաք վիճակում: Չնայած… եթե նույնիսկ որոշեիք ավելի ուշ համտեսել, դժվար թե դիմանայիք Սամսայի աննկարագրելի բույրին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: