- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 50-60 minutes
Մսով կծու ռագու
Բաղադրիչներ
- սոխ - 2 հատ միջին չափի
- սխտոր - 3 պճեղ
- նեխուր - 1 հատ (ցողուն)
- զիրա - 1 թ/գդ (աղացած)
- պղպեղ չիլի - 1/4 թ/գդ.
- տաքդեղ - 1 հատ (կծու)
- միս տավարի - 1 կգ
- լոլիկ - 800 գր (սեփական հյութի մեջ)
- լոբի հատիկավոր - 400 գր (պահածոյացված)
- եգիպտացորեն պահածոյացված - 150 գր
- աղ - ըստ ճաշակի
- շաքարավազ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ավոկադո - ձևավորման համար
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Սոխը, նեխուրը, սխտորն ու տաքդեղը մանր կտրատում ենք։ Միսը ոչ մեծ կտորների ենք բաժանում։ Կաթսայի մեջ ենք լցնում 2 ճ/գդ բուսայուղը, տաքացնում ենք, ավելացնում ենք սոխն ու նեխուրը և խառնեով 3-4 րոպե տապակում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք սխտորը, չիլի պղպեղն ու համեմունքները։ Եվս 1 րոպե խառնելով տապակում ենք։
- Կաթսայի մեջ ենք ավելացնում կտրատած միսն ու խառնելով տապակում ենք, մինչև միսը գույնը փոխի։
- Ավելացնում ենք ճզմած լոլիկները` հյութի հետ միասին։
- Ըստ ճաշակի աղ, շաքարավազ և աղացած սև պղպեղ ենք ավելացնում, խառնում ենք, հասցնում ենք եռման աստիճանի և թույլ կրակի վրա շոգեխաշում ենք մինչև միսը փափկի։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ, ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենն ու լոբին (լվացած):
- Տաքացնում ենք և կրակի տակն անջատում։ Բարի ախորժակ:
«Մսով կծու ռագու»-ի մեջ ըստ ցանկության մանրացված համեմ ենք ավելացնում և մատուցում ենք կտրատած ավոկադոյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: