

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-30 minutes
Մսով կոտլետներ սալորաչրի միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Տավարի խճողակի մեջ ձու, պաքսիմատ, քերած սխտոր, աղ և պղպեղ ենք ավելացնում։
- Լավ խառնում ենք և խճողակը 8 մասի բաժանում։
Պատրաստում ենք միջուկը։ Սոխը մանր կտրատում ենք, և բուսայուղի մեջ միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում ենք մինչև փափկի։
- Սալորաչիրն ու ընկույզը մանր կտրատում ենք, լցնում ամանի մեջ, ավելացնում ենք տապակած սոխը և ըստ ճաշակի աղ ենք անում։
- Այդ ամենը խառնում ենք և միջուկը 8 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր մասից երշիկ ենք ձևավորում։
Վերցնում ենք խճողակը, բարակ շերտով բացում ենք և միջուկը դնում ենք խճողակի մեջ։
- Այնուհետև խճողակի եզրերն ամրացնում ենք և կոտլետ ենք ձևավորում։ Այդպես պատրաստում ենք նաև մնացած կոտլետները։
- Կոտլետները պաքսիմատի մեջ թաթախում ենք։
- Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և յուրաքանչյուր կողմից 10-13 րոպե տապակում ենք մինչև պատրաստ լինի։
Մատուցում ենք։
Ահա այսպիսի համեղ մսով կոտլետներ, որոնց հետ որպես խավարտ կարող ենք սպանախով և կարտոֆիլով խյուս մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: