- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Մսով նավակներ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 700 գր
- սոխ - 1 գլուխ
- կաթ - 300 մլ
- պանիր հոլանդական - 70 գր
- սունկ շամպինիոն - 150 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- հաց սպիտակ - 2 հատ
- մշկընկույզ (мускатный орех) - 2 պտղունց
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք և տապակում, այնուհետև կտրատում ենք սնկերը և կրկին տապակում, ինչից հետո էլ պանիրն անցկացնում ենք քերիչով:
Մսի մեջ լցնում ենք սոխը, կաթի մեջ թաթախած հացերի կտորները և աղ ու պղպեղ ենք ցանում:
Մսից նավակներ ենք ձևավորում և շարում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- 1 ճ/գդ ալյուրն ու 1 ճ/գդ կարագը տապակում ենք, անընդհատ խառնելով ավելացնում ենք կաթն ու քերած պանիրը: Սոուսը թանձրանալուն պես ավելացնում ենք աղ և մշկընկույզ:
- Նավակները լցոնում ենք սնկերով և վրան սոուս լցնում:
- Նավակները թխում ենք նախօրոք 180-200 աստիճան ջեռոցում՝ 30-35 րոպե:
- Վայելում ենք:
Մսով նավակներ , որոնք շատ համեղ են և միևնույն ժամանակ անչափ գեղեցիկ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ես պատրաստեցի եվ շհատ համեղ ստացվեց։Շհնորհակալւթյւն ??
Սիրելի Իրինա, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)