- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Մսով ու գազարով կարկանդակ
Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 700 գր
- միս հնդկահավի - 450 գր
- սոխ - 1 գլուխ
- ընկույզ - 3 ճ/գ
- կարտոֆիլ - 100 գր
- մաղադանոս - 1 կապ
- գազար կորեական - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստելուց մոտ 1,5 ժամ առաջ խմորը հանում ենք սառնարանից ու թողնում ենք սենյակային պայմաններում։ Այժմ պատրաստում ենք միջուկը, որի համար հնդկահավի միսը լցնում ենք առանձին տարայի մեջ։
- Սոխը մաքրում, խորանարդաձև կտրատում ու լցնում ենք մսի վրա։ Սոխը կարելի է անցկացնել նաև մսաղացով։
- Մսի ու սոխի խառնուրսը համեմում ենք աղով ու պղպեղով, ավելացնում ենք մանր կտրատած ընկույզը։
- Խմորը բաժանում ենք երկու մեծ ու փոքր մասերի։ Մեծ խմորագունդը բացում ենք։
- Կլոր կամ քառակուսաձև ձևամանը պատում ենք բուսայուղով ու պերգամենտով և խմորաշերտը դնում ենք այնպես, որ եզրերը փոքր-ինչ դուրս գան ձևամանից։
- Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք։
- Լցնում ենք խորանարդաձև կտրատած կարտոֆիլը։
- Մաղադանոսը մանր կտրատում ու լցնում ենք կարտոֆիլի վրա։
- Վերին շերտը պատում ենք կորեական գազարով։
- Մյուս խմորագունդը բացում ենք, ապա դնում ենք միջուկի վրա՝ ամրացնելով եզրերը։ Կարկանդակը պատում ենք դեղնուցով ու պատառաքաղի օգնությամբ անցքեր ենք բացում։
- Թխում ենք 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ կարկանդակը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: