- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Մսով ու սնկով ռուլետ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 800 գր
- սունկ շամպինիոն - 350 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
- սամիթ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Գազարն անցկացնում ենք քերիչով, ապա սոխը մանր կտրատում ու տապակում ենք կարագով լի տապակի մեջ մինչև վարդագույն դառնա։
- Սունկը լվանում ենք, մանր կտրատում ու ավելացնում ենք ստացված զանգվածին։
- Ձուն ավելացնում ենք աղացած մսին ու համեմում ենք աղով ու պղպեղով։
- Սամիթը լվանում ենք, մանր կտրատում, ավելացնում ենք մսային զանգվածին ու ձեռքերով խառնում ենք։
- Տախտակը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, լցնում ենք միսն ու ձեռքերով հավասարապես տարածում։
- Լցնում ենք միջուկն այնպես, որ ծայրերը ազատ մնան։
- Թաղանթի օգնությամբ վերածում ենք ռուլետի։
- Ռուլետը դնում ենք բուսայուղապատ փայլաթիթեղի վրա։
- Փայլաթիթեղը վրա ենք բերում, դնում ենք ձևամանի մեջ ու 40 րոպե եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Եփվելուց 10 րոպե հետո հանում ենք ջեռոցից ու ռուլետի մակերեսը վրձնի օգնությամբ պատում ենք հյութով։
- Ռուլետը կրկին դնում ենք ջեռոցն ու շարունակում ենք եփել մինչև վարդագույն դառնա։
Ստացվում է շատ համեղ ռուլետ։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: