- Yield: Անմիջապես
- Prep Time: 50 minutes
Մսով ու վարունգով աղցան
Բաղադրիչներ
- վարունգ - 2 հատ
- միս տավարի - 400 գր
- սոխ - 1 գլուխ
- պղպեղ կարմիր - 1 հատ
- սխտոր - 2 ատամիկ
- պղպեղ կարմիր - 1 թ/գ
- շաքարավազ - 1 թ/գ
- քացախ - 2 ճ/գ
- սոյայի սոուս - 3-4 ճ/գ
- աղ - 1 թ/գ
- բուսայուղ - 3-4 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Վարունգները բաժանում ենք երեք մասի, իսկ նրանցից յուրաքանչյուրը՝ 3-4 մասի։
- Այնուհետև լցնում ենք խորը թասի մեջ, համեմում ենք աղով ու մոտ 20 րոպե թողնում ենք, որպեսզի հյութը դուրս գա։
- Միսը երկարավուն կտրատում ենք։
- Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։
- Վարունգի հյութը քամում ենք, վրան լցնում ենք կարմիր պղպեղը, ճզմած սխտորն ու շաքարավազը։
- Բուսայուղով կի տապակը տաքացնում ենք, միսը տապակում ենք ուժեղ կրակի վրա։ Հեղուկի ներծծվելուց հետո ևս մի քանի րոպե տապակում ենք, ապա ավելացնում ենք սոխն ու խառնում ենք։ Լցնում ենք սոյայի սոուսն ու ևս 1 րոպե տապակում ենք։
- Մսային զանգվածը լցնում ենք վարունգի զանգվածի վրա։
- Կտրատած պղպեղը լցնում ենք ստացված զանգվածի վրա, ապա համեմում ենք քացախով։
- Համեղ ու գունեղ աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: