- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 5-7 minutes
Մսով պելմենի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6-8
- Պատրաստում ենք պելմենների լցոնը։ Սոխը բլենդերի մեջ մանրացնում ենք կամ մսաղացով աղում։ Մսի խճողակը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք սոխը, աղ և պղպեղ ենք անում և խճողակը լավ խառնում ենք։
- Պատրաստում ենք խմորը։
Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։
- Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։
- Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։
- Կաթսայի մեջ ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում ենք ավելացնում։ Կաթսան դնում ենք կրակի վրա և ջուրը եռման աստիճանի ենք հասցնում։ Ջուրը եռալուն պես, կարող ենք պելմենները մեջը լցնել։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի պելմեններն իրար չկպչեն և 5-7 րոպե եփում ենք։ Լավ կլինի փոքր չափաբաժիններով եփենք։
Արգանակով շատ համեղ պելմենի, որը պատրաստելիս, կարող ենք խոզի մսի հետ տավարի միս խառնել, այդպես այն ավելի համեղ կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: