

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Մսով ռուլետ սպանախով
Բաղադրիչներ
- միս խոզի - 1 կգ
- սխտոր - 2 պճեղ
- աղ - 1 թ/գդ
- բուսայուղ - 8 ճ/գդ
- սպանախ - 400 գր
- չամիչ - 100 գր
- նուշ - 2 ճ/գդ
- հազրեվարդ (розмарин) - 3 ճյուղ
- մաղադանոս - 1 կապ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Միսը լվանում ենք, սխտորը ճզմում, ավելացնում աղն ու 4 ճ/գդ բուսայուղը: Զանգվածը լավ քսում ենք մսին, ինչից հետո 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Չամիչի վրա տաք ջուր ենք լցնում և այդպես թողնում մի քանի րոպե:
- Սպանախը բուսայուղապատ թավայի մեջ տապակում ենք, կափարիչը փակում և այդպես թողնում մի քանի րոպե: Այնուհետև սպանախը քամում ենք, վրան ավելացնում մանր կտրատած չամիչը, մանրացված նուշն ու աղը:
- Ստացված զանգվածը լցնում ենք մսի վրա:
- Միսը փաթաթում ենք, վրան դնում հազրեվարդի ճյուղերը և պարանով կապում: Այնուհետև փայլաթիթեղով փաթաթում ենք և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 45 րոպե: Ժամանակը լրանալուն պես, փայլաթիթեղը հանում ենք և միսը կրկին թխում 20 րոպե:
- Մաղադանոսը մանր կտրատում ենք և խառնում 4 ճ/գդ բուսայուղի և կիտրոնահյութի հետ: Տեղափոխում ենք սառնարան:
- Ահա և վերջ: Միսը մատուցում ենք սոուսի հետ միասին:
- Վայելում ենք:
Նման մսով ռուլետ Դուք դեռ չեք փորձել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: