

Մսով օլադիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղի մեջ այնքան, մինչև թեթևակի թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք աղացած միսը, խառնում ու շարունակում ենք տապակել։
- Առանձին տարայի մեջ լցնում ենք կեֆիրը, ձուն, շաքարավազը, սոդան, համեմունքները, համեմում ենք աղով ու պղպեղով և խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու կրկին խառնում ենք։ Պետք է ստացվի օլադիի, այսինքն՝ միջին պնդության խմոր։ Միսն ավելացնում ենք խմորին ու խառնում ենք։ Կարելի է սպասել, մինչև ուռչի, սակայն եթե չունեք բավականաչափ ժամանակ, կարոող եք նաև անմիջապես տապակել։
- Այժմ տապակելու ժամանակն է։ Գդալի օգնությամբ խմորը լցնում ենք բուսայուղով լի տապակի մեջ ու երկու կողմից տապակում ենք։
- Մատուցում ենք տաք վիճակում։
Կարելի է վայելել բանջարեղենային աղցանի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: