- Yield: 7 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Մսով օրիգինալ խորտիկներ
Բաղադրիչներ
- միս տավարի - 300գր
- գազար - 1 հատ
- սոխ - 1 հատ
- ձու - 2 հատ(խաշած)
- ժելատին - 20գր
- ջուր - 1,5լ+150մլ
- դափնու տերև (лавровый лист) - 3 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 4 հատ
- աղ - ըստ ճաշակի
- բալ - 4 հատ(առանց կորիզ)
- կանաչի
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում և լվանում ենք գազարն ու սոխը:
Կաթսայի մեջ դնում ենք լվացած տավարի միսը, գազարն ու սոխը, վրան լցնում ենք 1,5լ ջուրը և դնում միջին կրակի վրա ու եփում 1 ժամ:
Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ ավելացնում ենք դափնու տերևը, հատիկավոր պղպեղն ու աղը:
Թրջում ենք ժելատինը 150մլ սառը ջրում և թողնում 30 րոպե:
Պատրաստի արգանակը անցկացնում ենք մաղի միջով(պետք է ստացվի 500մլ արգանակ), ավելացնում ենք ժելատինը և դնում կրակի վրա, հասցնում եռման աստիճանի(ոչ մի դեպքում չենք եռացնում) և միանգամից հանում կրակի վրայից:
- Առանձնացնում ենք խաշած ձվի սպիտակուցներն ու դեղնուցները:
Մանր խորանարդիկներով կտրատում ենք սպիտակուցները (դեղնուցները մեզ պետք չեն գալու), խաշած գազարն ու միսը և խառնում իրար:
Ձևամանների մեջ դնում ենք բալի կտորները, կանաչին, կտրատված բանջարեղեններն ու միսը, ապա վրան լցնում ենք ժելատինային արգանակն ու տեղափոխում ենք ձևամանները սառնարան 7 ժամով:
- Պատրաստի խորտիկները հանում ենք ձևամաններից և մատուցում:
Մսով օրիգինալ խորտիկների մեջ տավարի մսի փոխարեն կարելի է օգտագործել հավի ֆիլե 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Aseq xndrum em, dzevamannery silikonic en?
Այո, այս ձևամանները սիլիկոնից եք պատրաստված:
xndrum em aseq msi het aydqan gazar@ eraluc chi lxkvi? te gazar@ shut enq hanum ev soxi masin epveluc heto chenq ogtagortum?
Հայկուշ ջան, գազարը 1 ժամ կարող է եփվել միջին ուժգնության կրակին, իսկ սոխը պետք է մյուս բանջարեղենների նման կտրատել և օգտագործել 🙂
shnorhakalutyun husov em ayn kzardari im amanorya sexan@
Պատրաստեք և չեք փոշմանի 🙂
Barev dzez isk silikone dzevamann inchov karox enq poxarinel?
Սիլիկոնե ձևամանի մեջ պատրաստելը շատ ավելի հեշտ է, բայց կարող եք վերցնել նաև Ձեր ցանկացած ձևամանը:
АСАЦЕК ХНДРЕМ,КАРЕЛИ Е? АПАКЕ ДЗЕВАМАНИ МЕЧ САРЕЦНЕЛ.ШНОРАКАЛУТЮН
Բարև Ձեզ, եթե ձևամանները նախատեսված են սառնարանում պահելու համար, ապա՝ այո, սակայն հնարավոր է՝ հեշտությամբ դուրս չգան 🙂
МОРАЦА АРЦНЕМ НАЕВ,ЕПАЦ СОХЬ ИНЧ ЕНК АНУ.ГРВАЦ ЧЕ АЙД МАСИН КНЕРЕК
Սոխը պետք է մյուս բանջարեղենների նման կտրատել և օգտագործել 🙂