- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Մսով և ձվով ռուլետ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 800գր (կամ խոզի աղացած միս)
- հաց սպիտակ - 3-4 շերտ
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- ձու - 1 հատ (հում վիճակում)
- ձու - 6 հատ (պինդ եփված)
- մաղադանոս
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հացի շերտերը մանրացնում ենք բլենդերում, որ փշրանք դառնան:
Սոխը, սխտորը և մաղադանոսը մանր կտրատում ենք:
Ամանի մեջ ենք լցնում աղացած միսը, սոխը, սխտորը, հացի փշրանքները, վրան կոտրում հում ձուն, համեմում աղով, պղպեղով և լավ խառնում:
- Ստացված զանգվածի առաջին կեսը լցնում ենք ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան շարում եփված ձվերը, ապա լցնում մսի երկրորդ կեսը:
- Եփում ենք ջեռոցում 45-50րոպե 200աստիճանում:
Հանում ենք ջեռոցից և 5 րոպեից այն պատրաստ է մատուցման:
Մսով և ձվով ռուլետը ավելի գեղեցիկ մատուցելու համար այն անհրաժեշտ է շատ զգուշորեն կտրել միջին հաստության շերտերի: Կարևոր է չփշրել ձվի դեղնուցը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: