- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 30 minutes
Մրգային ժելե
Բաղադրիչներ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ
- ժելե - 3 տուփ (ազնվամորու, կիվիի և նարնջի)
- շաքարավազ - 2 ճ/գդ
- ժելատին - 15 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Գավաթները թեքությամբ դնում ենք ցանկացած տիպի ամանի մեջ: Ազնվամորու ժելեն լուծում ենք՝ ինչպես ցուցված է փաթեթի վրա, լավ խառնում մինչև համասեռ դառնա, լցնում ենք գավաթների մեջ և դնում սառնարանը, որ սառչի:
- Քանի դեռ ժելեի առաջին շերտը սառչում է, ժելատինը մի քիչ ջրում (մոտ 70 մլ) թրջում ենք, իսկ ուռչելուց հետո տաքացնում ենք, բայց չենք եռացնում:
- Սերուցքը թեթևակի տաքացնում ենք և խառնում 1-2 ճ/գդ շաքարավազի և վանիլինի հետ, այնուհետև լցնում տաքացրած ժելատինը և կրկին խառնում:
- Ժելեի սառած շերտի վրա ենք լցնում 3ճ/գդ սերուցքը և կրկին բաժակները դնում սառնարանը: Քանի դեռ սերուցքի շերտը սառչում է, պատրաստում ենք նարնջով ժելեն:
- Սերուցքը սառելուց հետո, գավաթները շրջում ենք այլ անկյան տակ: Այս գործընթացը պետք է կրկնենք, բայց արդեն նարնջով շերտի և սերուցքի շերտի հետ: Քանի դեռ, այս շերտը սառչում է, պատրաստում ենք կիվիով ժելեն:
- Եթե արդեն նարնջով շերտը սառել է, գավաթները դնում ենք ուղղահայաց և լցնում կիվիի ժելեն (գավաթն աբողջությամբ չենք լցնում, մի քիչ տեղ ենք թողնում նաև սերուցքային շերտի համար) և կրկին թողնում ենք սառչի:
- Սերուցքի վերջին շերտը լցնում ենք գավաթների մեջ և թողնում ենք սառչի:
Ահա և վերջ:
Ահա այսպիսի պայծառ, թարմացնող և համեղ մրգային ժելե , որը կբարձրացնի բոլորի տրամադրությունը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: