- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Մրգային միջուկով քափքեյք
Բաղադրիչներ
- Կեքսերի համար՝
- կարագ - 130 գր
- շաքարավազ - 130 գր
- ալյուր - 130 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 5 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 70 գր
- հապալաս - 20 գր
- վանիլին - 10 գր
- կիտրոն - 15 գր( կեղև)
- Բալով միջուկի համար՝
- բալ - 100 գր(սառեցրած)
- օսլա (крахмал) - 10 գր
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 30 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 30 գր
- շաքարի փոշի - 60 գր
- պանիր մասկարպոնե - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 2 ճ/գդ
- վանիլին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կեքսերը. Փափկեցրած սերուցքային կարագը շաքարավազի հետ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք ձվերը, ալյուրը, փխրեցուցիչն ու սերուցքը։
Խմորը 2 մասի ենք բաժանում. 1-ի մեջ ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու հապալասը (թարմ կամ սառեցրած), մյուսի մեջ`վանիլինը։
Խմորը լցնում ենք ձևամանների մեջ` կիսով չափ, քանի որ թխվելու ընթացքում խմորը բարձրանալու է և լցնի ձևամանը։
Թխում ենք 30-35 րոպե մինչև 160 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։ - Այդ ընթացքում եփում ենք բալով միջուկը. բալն ու շաքարավազը կաթսայի մեջ խառնում ենք, հասցնում եռման աստիճանի, այնուհետև լցնում ենք օսլան ու ջուրը և թույլ կրակի վրա եփում ենք մինչև թանձրանա։ Թողնում ենք սառչի։
Ջեռոցից կեքսերը հանում ենք և թողնում ենք սառչեն։
- Խահարարական ներարկիչի գլխիկով անցքեր ենք անում կեքսերի մեջ(անցքի խորությունը կախված է այն բանից, թե որքան միջուկ ենք լցնելու մեջը)։
- Պատրաստի և սառած կեքսերը լցոնում ենք բալի միջուկով։
- Պատրաստում ենք կրեմը. կարագը շաքարի փոշու հետ հարում ենք այնքան, մինչև կրեմատիպ զանգված ստանանք, ավելացնում ենք մասկարպոնե պանիրը, սերուցքն ու վանիլինը։ Կարագը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, իսկ մասկարպոնեն ընդհակառակը`շատ սառը։
Քափքեյքերը կարող ենք զարդարել խոհարարական պարկի և գլխիկների օգնությամբ. դրա համար կտրում ենք խոհարարական պարկի ծայրը և հագցնում ենք գլխադիրը։ Պարկը դնում ենք բարձր բաժակի վրա, զգուշորեն լցնում կրեմը և սեղմում քափքեյքի վրա։
- Եթե խոհարարական գլխադիր չունենք, կարող ենք պարզապես կրեմը լցնել պարկի մեջ, ծայրը կտրել և ձևավորել քափքեյկը։ Դրա համար պետք է պարկի ծայրը թեթևակի սեղմելով շրջանաձև շարժումով կրեմը ծայրից դեպի մեջտեղ բերել `կրեմի շերտերը իրար վրա շարելով։
- Ձևավորելու ևս մեկ տարբերակ`շոկոլադե ֆիգուրներով։ Դա հատկապես կուրախացնի մեր փոքրիկներին։
Դառը, կաթնային կամ սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Շատ խիտ զանգված ենք ստանում։ Թեյի գդալով լցնում ենք նախընտրած ձևամանի մեջ, օրինակ` սրտաձև։ Թեթևակի ձևամանով հարվածում ենք սեղանին, որպեսզի ավելորդ օդը դուրս գա և շոկոլադը հավասարապես բաշխվի։ Դանակով հավասարեցնում ենք շոկոլադը և ավելցուկները հեռացնում։ Այնուհետև շոկոլադով ձևամանը 1 ժամով սառնարան ենք տեղափոխում։ Ժամանակը լրանալուց հետո հանում ենք սառնարանից և ձևամաններից ֆիգուրները հանում։
- Բարի ախորժակ։
Համեղ և գեղեցիկ ձևավորված քափքեյք` հարմար ինչպես ֆուրշետի սեղանի համար, այնպես էլ ծննդյան արարողությունների 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ete kremi mej chdnenq maskarope panir chi lini te ayn partadir e
Ցանկալի է դնեք, քանի որ այն յուրահատուկ համ է հաղորդում հարգելի Մերի 🙂