- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Յոգուրտային կրեմ տորթի համար
Բաղադրիչներ
- ժելատին - 20 գր
- շաքարավազ - 200 գր
- յոգուրտ դասական - 550 գր (կամ մրգային)
- հյութ կիտրոնի - 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
Քայլերի հաջորդականություն
- Յոգուրտը 100 գր շաքարավազի հետ լավ հարում ենք, այնուհետև ավելացնում կիտրոնի հյութն ու կրկին հարում մոտավորապես 15-20 րոպե:
- Այս ընթացքում ջուր ենք եռացնում և հովացնում՝ հասցնելով 30 աստիճանի: Ժելատինը լցնում ենք ջրի մեջ և խառնում:
- Ժելատինային զանգվածը լցնում ենք յոգուրտի մեջ և կրկին խառնում:
Սերուցքը հարում ենք մնացած շաքարավազի հետ և կամաց-կամաց լցնում յոգուրտի մեջ:
- Յոգուրտային կրեմը ծածկում ենք կափարիչով և 1-1.5 ժամով տեղափոխում սառնարան:
Տորթերի ու դեսերտների համար կարող եք յոգուրտային կրեմ պատրաստել, որն առանձնանում է նուրբ համով և օդեղեն կազմությամբ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq ays krem@ patrastel aranc jelatini ?
Սիրելի Լուսին, այս կրեմը կարելի է պատրաստել նաև առանց ժելատինի։ ։)