- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Յոգուրտով և բալով թխվածք
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 60 գր
- ալյուր - 20 գր
- շաքարավազ - 20 գր
- կարագ - 20 գր
- Յոգուրտային շերտի համար՝
- ջուր - 50 մլ
- ժելատին - 10 գր
- յոգուրտ դասական - 350 գր
- ջեմ - 50 գր (բալի)
- շաքարի փոշի - 30 գր
- Բալով շերտի համար՝
- ջեմ - 100 գր (բալի)
- ջուր - 100 մլ
- ժելատին - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Վարսակի փաթիլները, ալյուրն ու շաքարավազը խառնում ենք իրար, այնուհետև ավելացնում հալեցրած կարագն ու կրկին խառնում:
- 26 х 11 х 7 չափսի ձևամանը պատում ենք կարագով, այնուհետև դնում հիմքն ու ձևամանի մեջ մատներով տարածում:
- Թխում ենք 10 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև հիմքը հանում ենք, ձևամանը թաղանթապատում և կրկին հիմքը դնում ենք ձևամանի մեջ:
- 10 գր ժելատինի վրա 50 մլ ջուր ենք լցնում և 10 րոպե թողնում ենք ուռչի: Այնուհետև ժելատինով զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում ենք մինչև լուծվի:
Պատրաստում են յոգուրտային շերտը: Յոգուրտը շաքարի փոշու ու բալի ջեմի հետ խառնում ենք, ավելացնում ժելատինն ու զգուշորեն, բայց հանգամանորեն խառնում:
- Բալով ու յոգուրտով զանգվածը լցնում ենք ձևամանում դրված հիմքի վրա և 1 ժամով սառնարանն ենք դնում:
- Պատրաստում ենք բալով շերտը: Բալի ջեմն ու 50 մլ ջուրը խառնում ենք: 5 գր ժելատինի վրա 50 մլ ջուր ենք լցնում և 10 րոպե թողնում ենք ուռչի: Այնուհետև ժելատինով զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում մինչև լուծվի: Ամբողջությամբ սառած ժելատինը լցնում ենք մրգային զանգվածի մեջ, խառնում, դնում յոգուրտային շերտի վրա և կրկին 2 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
- Պատրաստ է:
Այսպիսով, բալով թխվածք կարող եք ձևավորել տարբեր մրգերով կամ մուրաբայի հատիկներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: