- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Յոգուրտով տորթ
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 800 գր (5%)
- ձու - 5 հատ
- օսլա (крахмал) - 5 ճ/գդ
- խտացրած կաթ - 100 գր
- թթվասեր - 180 գր (20%)
- շաքարավազ - 100 գր
- փխրեցուցիչ - 1.5 թ/գդ
- սոդա - 0.5 թ/գդ
- Կրեմի համար՝
- բալ - ըստ ճաշակի (սառեցված)
- յոգուրտ դասական - 200 գր
- խտացրած կաթ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Յոգուրտի մեջ ըստ ճաշակի խտացրած կաթ ու կորիզահան եղած սառեցրած բալ ենք ավելացնում և բլենդերով հարում: Կրեմը տեղափոխում ենք սառնարան և թողնում սառչի:
Պատրաստում ենք բիսկվիթը: Կաթնաշոռը, խտացրած կաթն ու թթվասերը լավ խառնում ենք, ավելացնում ենք ձվի դեղնուցներն ու հարում: Օսլան, փխրեցուցիչն ու սոդան անցկացնում ենք մաղով և լցնում խմորի մեջ:
- Սպիտակուցները լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը: Սպիտակուցային զանգվածը լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ և թիակով խառնում:
Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:
- Բիսկվիթը շրջում ենք:
- Վրան լցնում ենք կրեմը և զարդարում սառեցրած բալերով:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք յոգուրտով տորթ սիրու՞մ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: