Յոգուրտով տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150 գր
- Կրեմի համար`
- կարագ - 60 գր
- ժելատին - 15 գր
- ջուր - 4 ճ/գդ
- յոգուրտ դասական - 400 գր (առանց հավելումների)
- շաքարի փոշի - 50 գր
- վանիլին - 1 ճ/գդ
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- հաղարջ սև - 200 գր
- Սոուսի համար`
- հաղարջ սև - և 200 գր
- շաքարավազ - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- Զարդարելու համար`
- հաղարջ սև
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստման ժամանակը` 35 րոպե : Չափաբաժինները` 12
Թխվածքաբլիթները կոմբայնի մեջ մանրացնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Թխվածքաբլիթների փշրանքները 21 սմ տրամագծով ձևամանի մեջ ենք լցնում և սեղմում։ Տեղափոխում ենք սառնարանը։
- Ժելատինը եռացրած սառեցրած ջրի հետ խառնում ենք և 5-10 րոպե թողնում ենք, որպեսզի ուռչի։
- Պատրաստում ենք հատապտղային սոուսը։ Կարող ենք ցանկացած տեսակի հատապտուղ վերցնել, նույնիսկ սառեցված։ Հատապտուղները բլենդերի մեջ մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը։ Մաղով անցկացնում ենք։ Սոուսը պատրաստ է։
- Յոգուրտը մեծ ամանի մեջ ենք լցնում և շաքարի փոշու, վանիլինի և կիտրոնի կեղևի հետ հարում։ Թխվածխքաբլիթների վրա ենք շարում հատապտուղները։
- Սերուցքը հարում ենք մինչև թանձրանա։ Ուռած ժելատինը գոլորշու վրա տաքացնում ենք և ավելացնում յոգուրտային զանգվածի մեջ, այնուհետև ավելացնում ենք հարած սերուցքն ու խառնում ենք։ Կրեմը լցնում ենք թխվածքաբլիթներով և հատապտուղներով հիմքի վրա և 4-5 ժամով (կարող ենք գիշերը սառնարանում թողնել) տեղափոխում ենք սառնարանը։ Սառնարանը դնելուց առաջ տորթը սննդային թաղանթով ծածկում ենք։
- Դանակով ձևամանի կողքով անցնում ենք, ձևամանը բացում և տորթը տեղափոխում մատուցարանի վրա։ Տորթը թարմ հատապտղով զարդարում ենք և մատուցում հատապտղային սոուսի հետ։
Անչափ համեղ և թեթև յոգուրտով տորթ առանց թխելու ։ Թեյնիկի տակը միացրեք, և պատրաստվեք թեյախմության 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: