- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 35 minutes
Նախուտեստ ծովախեցգետնի ձողիկներով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 200 մլ
- ալյուր - 150 գր
- կարագ - 100 գր
- ձու - 3-4 հատ
- աղ - 1 պտղունց
- Առաջին լցոնի համար՝
- ծովախեցգետնի ձողիկներ - 150 գր
- պանիր - 150 գր
- ձու - 1-2 հատ (խաշած)
- սխտոր - ըստ ճաշակի
- թթվասեր - ըստ ճաշակի (կամ մայոնեզ)
- Երկրորդ լցոնի համար՝
- պանիր մասկարպոնե - 150 գր
- ծովախեցգետին - 150 գր
- սամիթ - մի քանի ճյուղ
- սխտոր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում աղն ու կտրատած կարագը: Հասցնում ենք եռման:
- Կրակի տակն իջեցնում ենք, լցնում ենք ամբողջ ալյուրն ու սկսում լավ խառնել այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Հանում ենք կրակի վրայից և թողնում սենյակային ջերմաստիճանում մոտավորապես 10 րոպե: Այնուհետև ավելացնում ենք 3 ձուն և յուրաքանչյուրից հետո լավ խառնում: Չորրորդ ձուն լցնում ենք բաժակի մեջ և կամաց-կամաց ենք ավելացնում զանգվածին:
- Խմորը խոհարարական պարկի օգնությամբ փոքրիկ գնդիկներով (խմորները թխվելու ընթացքում մոտ 2-3 անգամ մեծանում են, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում դրանք անել մեծ չափսի) լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
Եթե պարկ չկա, կարող ենք խմորը լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծայրը մի փոքր կտրել:
- Խմորները դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 20-25 րոպե, ինչից հետո ջերմաստիճանը հասցնում ենք 170-ի և խմորները թողնում 5-10 րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և հովացնում:
- Պատրաստում ենք առաջին լցոնը: Խաշած ձվերն ու պանիրը անցկացնում ենք քերիչով, ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում (ցանկության դեպքում 1-2 թողնում ձևավորման համար): Ավելացնում ենք ճզմած սխտորը, աղը, թթվասերը և լավ խառնում:
- Պատրաստում ենք երկրորդ լցոնը: Ծովախեցգետիններն լցնում ենք տաք ջրի մեջ, եռացնում 1 րոպե և ջուրը տափում: Այնուհետև կտրում ենք փոքր կտորներով, ավելացնում մասկարպոնեն, կտրատած սամիթը, ճզմած սխտորն ու լավ խառնում: Եթե զանգվածը պինդ է ստացվում, կարող ենք 1-2 գդալ թթվասեր ավելացնել:
- Խմորների գլխիկները կտրում ենք և լցնում լցոնը: Ահա առաջին լցոնով տարբերակը՝
- Իսկ սա երկրորդ լցոնով տարբերակն է՝
- Վայելում ենք:
Նման նախուտեստ Դուք դեռ չեք պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: