- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 20 minutes
Նախուտեստ կարմիր ձկնկիթով
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250 գր (առանց խմորիչի)
- պանիր մասկարպոնե - 150 գր
- ձկնկիթ կարմիր - 0.5 տուփ
- ձու - վրան քսելու համար
Քայլերի հաջորդականություն
- Այս հացուտիկները կարելի է տարբեր միջուկներով լցոնել՝ մսով, սնկով, պաշտետով, մրգերով և այլն: 250 գր շերտավոր խմորով 14 հատ կանապե է ստացվում: Խմորը 3-4 մմ հաստությամբ գրտնակում ենք: 5 սմ տրամագծով շրջաններ ենք կտրում՝ բաժակով կամ հատուկ խմորի համար նախատեսված ձևամաններով: Շրջանների կեսը տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և վրան ձու ենք քսում:
- Մնացած շրջաններից օղակներ ենք կտրում. դրա համար պետք է բաժակով, ձևամանով կամ պլաստիկե շշի խցանով 3 սմ տրամագծով փոքրիկ շրջաններ կտրել:
- Ստացված օղակները դնում ենք տապակում դրված ամբողջական շրջանների վրա և թեթևակի սեղմում ենք: Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20 րոպե թխում ենք: Ի դեպ, 3 սմ տրամագծով կտորները կարող ենք նույնպես դնել տապակի մեջ, իսկ թխվելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և այդպես ուտել: Պատրաստի հացուտիկները սառեցնում ենք:
- Հացուտիկների մեջտեղի հատվածը թեթևակի սեղմում ենք և մեջը 1 թ/գդ սերուցքային պանիր դնում:
- Պանրի վրա 0.5 թ/գդ ձկնկիթ ենք դնում: Պատրաստ է:
Հետաքրքիր, համեղ ու գեղեցիկ նախուտեստ, որը շատ օգտակար է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: