- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Նախուտեստ «Ձյունիկ»
Բաղադրիչներ
- ձուկ - 100 գր (ապխտած սաղմոն)
- թթվասեր - 150 գր
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- ձու - 1 հատ
- պատրաստի շերտավոր խմոր - 450 գր
- ձկնկիթ կարմիր - 1 ճ/գդ
- ձկնկիթ սև - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը գրտնակում և կտրատում ենք ահա այս կերպ: Ստացված շրջանակներին ձու ենք քսում և դնում խմորների վրա:
- Խմորները ձյունիկի նման դասավորում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Այնուհետև քսում ենք մնացած ձուն և 15-20 րոպե թխում ջեռոցում:
- Ստացված տարտալետկաները շարում ենք ափսեի մեջ, ինչից հետո խառնում ենք թթվասերն ու կիտրոնի կեղևը և քսում տարտալետկաների վրա: Սաղմոնը երկարությամբ կտրատում ենք, վարդի տեսք տալիս և դնում տարտալետկաների մեջտեղում: Զարդարում ենք սև և կարմիր ձկնկիթով:
Արդյունքում ստացվում է աննկարագրելի համեղ նախուտեստ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շոնրհակալություն ?
Խնդրեմ, սիրելի Աննա։ ։)