- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Նախուտեստ տավարի լեզվով
Բաղադրիչներ
- միս տավարի - (լեզու) 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև հատիկավոր - 10 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- ձու - զարդարելու համար
- գազար - զարդարելու համար
- մաղադանոս - զարդարելու համար
- սոխ կանաչ - զարդարելու համար
- ոլոռ կանաչ պահածոյացված - 1 տուփ
- ժելատին - 3 գր
Քայլերի հաջորդականություն
- Լեզուն լվանում ենք, մաքրում ավելորդ յուղը, լցնում սառը ջրի մեջ և դնում ուժգին կրակին: Երբ արգանակը եռա, պարբերաբար հանում ենք փրփուրը, կրակի տակն իջեցնում և աղ, պղպեղ, դափնու տերև ավելացնում: Լավ եփում ենք:
- Արգանակը տեղափոխում ենք սառնարան, որպեսզի յուղ ձևավորվի: Արգանակն անց ենք կցնում մարլյայով, որպեսզի յուղը մնա վերևում:
- Նախուտեստի արգանակը պետք է լինի թափանցիկ, անյուղ ու ունենա մսի համ և հոտ:
- Քանի դեռ լեզուն տաք է յուղը մաքրում ենք, պոլիէթիլենով փաթաթում և դնում սառը տեղում, մինչև հովանա: Այնուհետև կտրատում շրջաններով ենք, ժելատինը ցուցումների համաձյն լցնում ենք արգանակի մեջ:
- Տավարի լեզուն դնում ենք ափսեի մեջ և ըստ ճաշակի զարդարում գազարով, ոլոռով, մաղադանոսով, ձվով: Վրան արգանակ ենք լցնում և մատուցում:
Պատրաստեցինք տավարի լեզվով տոնական նախուտեստ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: