- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60-80 minutes
Նապոլեոն խտացրած կաթով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, մեջը քերում 200 գր կարագը և ձեռքերով տրորում: Այնուհետև լցնում ենք ձուն, մի փոքր աղ ցանում և խմորը հունցում: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու ջուրը և խմորը գնդում: Ապա փաթաթում ենք պոլիէթիլենային թաղաթով և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և շրջանաձև կտրում: Այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում մինչև ոսկեգունելը: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ:
- Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք կարագն ու խտացրած կաթը և լավ հարում: Կրեմը քսում ենք շերտերին, այնուհետև տորթն ամբողջությամբ կրեմապատում:
- Շերտերի ավելցուկները մանր փշրանքների ենք վերածում և լցնում տորթի վրա: 4-5 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
Պատրաստեցինք համեղ Նապոլեոն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev cez knerek shat kcankanayi imanal inchpes en patrastum torti vrayi mastikan snorhakalutyun…
Բարև Ձեզ, մենք ունենք մարցիպան պատրաստելու բաղադրատոմս, որը կարող եք կարդալ ահա այստեղ՝
http://www.cooks.am/interest/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%A1%D6%80%D6%81%D5%AB%D5%BA%D5%A1%D5%B6/
Shat snirhakalutyun klini vor miayn nush@ blenderov anckavnem?
Բարև Ձեզ, ոչ, պետք է պարզապես մանրացնեք, որպեսզի շատ փոշենման զանգված չստացվի 🙂
Shnorhakalutyun
Իսկ մյուս 200 գ կարագը ինչ ենք անում? Գրված է խմորի համար 400 գ կարագ ,իսկ պատրաստելիս 200:
Սիրելի Յանա, ներողություն ենք խնդրում ուշացումով նկատելու համար: Բաղադրատոմսում վրիպակ է եղել: Անհրաժեշտ է 200 գր կարագ խմորի և 200 գր կրեմի համար: 🙂
knereq isk konyak@ partadir e? kam chi poxarinvi mek ayl banov?
Սիրելի Գոհար, ներողություն ենք խնդրում Ձեր մեկնաբանությունն ուշացումով նկատելու համար: Կոնյակը ոչնչով փոխարինել պետք չէ: Կարող եք չօգտագործել: 🙂
Barev dzez.Cheiq asi xmor@ qani sm tramagcov petqe grtnakel?Ev vorqan e stacvum epeluc heto?