- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Նարինջով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 370 գր
- շաքարավազ - 200 գր
- գազար - 150գր
- ջուր - 220 մլ (տաք)
- բուսայուղ - 60 մլ
- սոդա - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- քացախ խնձորի - 1 ճ/գդ
- նարինջ - 2 թ/գդ (կեղև)
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գդ (քերած)
- աղ - 0,5 թ/գդ
- Կրեմի համար՝
- հյութ նարինջի - 660մլ
- ալյուր նուշի - 2 ճ/գդ
- սպիտակաձավար - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- ժելատին - 2 թ/գդ
- ջուր - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը լվանում ենք, կեղևազրկում և քերիչով անցկացնում։
- Վերցնում ենք ալյուրը և անպայման մաղով անցկացնում ենք։
- Խառնում ենք ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, նարնջի կեղևը և քերած կոճապղպեղը։
- Առանձին տարայի մեջ խառնում ենք տաք ջուրը, խնձորի քացախն ու շաքարավազը։
Ավելացնում ենք բուսայուղը, որը պահքային ուտեստների և խմորեղեննիրի մեջ լավագույն լուծումն է (կարագի փոխարեն)։ Շաքարավազը ցանկության դեպքում նշվածից քիչ ենք լցնում։ Խառնում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։
- Հեղուկ զանգվածը աստիճանաբար չոր զանգվածի հետ խառնում ենք և հարիչով հարում մինչև համասեռ դառնա։ Թթվասերի պնդության խմոր պետք է ստանանք, ինչպես նկարում է երևում։
- Ավելացնում ենք գազարն ու նորից հարում ենք։
- Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորը լցնում ենք և հավասարեցնում։
- Խմորը փայլաթիթեղով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք մինչև 175
աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Այնուհետև հանում ենք փայլաթիթեղը և ևս 15-20
րոպե թխում ենք։ Բիսկվիթը սառեցնում ենք և 2 մասի բաժանում։ - Պատրաստում ենք կրեմը։ Նարնջի հյութը քամում ենք։ Այս թխվածքի մեջ օգտագործում ենք միայն թարմ քամած հյութը։ 660մլ բաժակ հյութ ստանալու համար 3 հատ մեծ նարինջ է հարկավոր։
- Կաթսայի մեջ խառնում ենք նուշի ալյուրը, սպիտակաձավարն ու շաքարավազը։ Նուշի ալյուրը կրեմի մեջ պարտադիր բաղադրիչ է։ Այն կարող ենք նուշից կամ նուշի
տաշեղներից պատրաստել։
- Դնում ենք կաթսան կրակի վրա և անընդհատ խառնիչով խառնելով ավելացնում ենք նարնջի հյութը։
- Այնքան ենք խառնում, մինչև զանգվածը թանձրանա` մոտ 20 րոպե։ Անընդհատ խառնում ենք։
- Թողնում ենք կրեմն ամբողջությամբ սառչի։ Բայց այդ ընթացքում թաղանթով ծածկում
ենք, որպեսզի այն օդի հետ շփվելուց չփչանա։ Սառելուց հետո 3-5 րոպե հարիչով հարում ենք։ Տորթը կարող ենք միանգամից կրեմով պատել։ Բայց եթե ուզում ենք ժելե-տորթ պատրաստել, կրեմը հարելու ընթացքում ջրում լուծված ժելատին ենք
ավելացնում (2 թ/գդ ժելատինի վրա 50 գր սառը ջուր ենք լցնում, թողնոմ ենք ուռչի` մոտ 30 րոպե, այնուհետև դնում ենք կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց չենք եռացնում)։ Այնուհետև շերտերը շրջանաձև մի քիչ կտրում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և բիսկվիթը դնում ենք յուղաթղթի վրա։ Այնուհետև բիսկվիթի վրա կրեմ ենք քսում ու բիսկվիթի հաջորդ շերտով ծածկում։ Այդ շերտի վրա ևս կրեմ ենք քսում և տորթը գիշերը թողնում ենք սառնարանի մեջ։ Սառնարանից հանում ենք, զգուշորեն դանակով տորթի եզրերով անցնում ենք և ձևամանը հանում։ Յուղաթուղթը զգուշորեն հանում ենք և տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա։ Դա անում ենք շատ վստահ և արագ։ Ձևավորում ենք ըստ ցանկության, բայց առանց ավելորդությունների։
Կրեմի բաղադրության մեջ շաքարավազի քանակությունը կարող ենք ավելացնել` կախված նախասիրությունից մինչև 2 անգամ կարելի է ավելացնել: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: