- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Նարնջի կեղևով մաֆիններ
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 130 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- նարինջ - 1 հատ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նարինջը կեղևահանում և անցկացնում ենք մանր քերիչով։
- Նարնջի հյութը քամում ենք։
- Կարագը հալեցնում ենք ու մի փոքր սառեցնում։
- Ավելացնում ենք շաքարավազն ու վանիլային շաքարը և խառնում ենք։ Պատրաստելու ընթացքում ամեն ինչ հարում ենք ձեռքով՝ առանց հարիչի օգնության։
- Ավելացնում ենք հյութն ու կեղևը և շարունակում ենք խառնել։
- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
- Ֆորմաների մեջ դնում ենք թղթե տարաները։ Եթե չունեք կարող եք ձևամանը պատել կարագով։
- Լցնում ենք խմորն ու թխում 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո մաֆինները հանում ենք ֆորմաներից, թողնում ենք մի քիչ սառչի, ապա մատուցում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: