- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35 minutes
Նարնջի սուֆլեով թխվածք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150-200 գր
- Սուֆլեի համար՝
- ժելատին - 20 գր
- հյութ նարինջի - 200-250 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարավազ - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձուն շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ալյուրը և զգուշորեն խառնում։
Ձևամանը (20x30 սմ չափի և 5 սմ բարձրությամբ) պատում ենք բուսայուղով և յուղաթուղթ փռում։ Լցնում ենք զանգվածը և 30-35 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Պատրաստի բիսկվիթը կարելի է հյութով կամ օշարակով թրջել։
- Ժելատինը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք 150մլ եռացրած և սառեցրած ջուր ու թողնում այնքան ժամանակ, որքան նշված է փաթեթի վրա, ապա դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանանի(ոչ մի դեպքում չենք եռացնում) և արագ հանում կրակի վրայից:
Թողնում ենք, որ մի փոքր սառչի։
- Սերուցքը շաքարավազի հետ հարում ենք, ապա ավելացնում ենք նարնջի հյութն ու ժելատինն և խառնում։
Սուֆլեն դնում ենք բիսկվիթի վրա (բիսկվիթը ձևամանից չենք հանում), հավասարեցնում և 7-8 ժամով դնում սառնարանը։
Այնուհետև ուղանկյունաձև կամ խորանարդաձև կտրում ենք։
- Նախշակաղապարի օգնությամբ պատրաստի սուֆլեն ձևավորում ենք աղացած դարչինով կամ կակաոյով։
Ամանորյա թխվածք պատրաստելու հետաքրքիր տարբերակ. նուրբ, համեղ և բուրումնավետ սուֆլե. համից չեք կշտանա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: