- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Նարնջով բուլկի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 400 գր
- կարագ - 20 գր
- ջուր - 100 մլ
- ձու - 1 հատ
- խմորիչ - 25 գր
- շաքարավազ - 150 գր
- հյութ նարինջի - 2 ճ/գդ
- նարինջ - 1 ճ/գդ (կեղև)
- Միջուկի համար՝
- կարագ - 40 գր
- հյութ նարինջի - 3 ճ/գդ
- նարինջ - 1 ճ/գդ (կողև)
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Գոլ ջրի մեջ լցնում ենք խմորիչը և սպասում մի քանի րոպե: Այնուհետև ավելացնում ենք ձուն, 20 գր կարագը, 2 ճ/գդ նարնջի հյութը, 1 ճ/գդ նարնջի կեղևը, շաքարավազը և լավ խառնում ենք: Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը և փափուկ խմոր խունցում: Խմորը գնդում ենք, սրբիչով ծածկում և թողնում 1-1.5 ժամ սենյակային ջեմաստիճանում:
- Այս ընթացքում պատրաստում ենք նարնջով միջուկը: 40 գր կարագը հալեցնում ենք, ավելացնում 3 ճ/գդ նարնջի հյութը և 1 ճ/գդ նարնջի կեղևը (ցանկության դեպքում կարող ենք նաև շաքարի փոշի ավեալցնել):
- Խմորը 5-7 մմ հաստությամբ գրտնակում ենք և վրան քսում նարնջի միջուկը:
- Ռուլետանման փաթաթում ենք:
- Բաժանում ենք 5-6 սմ հաստությամբ կտորների և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ: Թողնում ենք 30 րոպե բուլկին հանգստանա, այնուհետև տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 30 րոպե:
- Պատրաստի բուլկիի վրա կարող ենք շաքարի փոշի ցանել:
- Ահա և վերջ:
Իսկ ո՞վ չի սիրում համեղ բուլկի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: