- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 35-45 minutes
Նարնջով կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 50 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- ջուր - 2 ճ/գդ (սառը)
- Միջուկի համար՝
- կիտրոն - 1 հատ
- նարինջ - 3 հատ
- ձու - 3 հատ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) - 60 գր
- կարագ - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը շաքարավազի հետ հարում ենք։
- Ավելացնում ենք դեղնուցն ու ջուրը և խառնում ենք։
- Ալյուրը մաս առ մաս ավելացնում ենք, յուրաքանչյուր անգամ ավելացնելուց հետո գդալով լավ խառնելով։
Այնուհետև խմորը գնդում ենք, շատ չենք հունցում։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (22 սմ ձևամանով)։
Խմորը ձեռքերով տարածում ենք ձևամանով մեկ, բայց այնպես, որ խմորը 3-4 սմ եզրերով բարձրանա։
Ձևամանը 30-60 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք միջուկը։
Կիտրոնի կեղևը քերելով հանում ենք, բայց այնպես, որ կեղևի տակ գտնվող սպիտակ
մասը չքերվի կեղևի հետ։
Նույն ձևով հանում ենք նաև նարնջի կեղևը։
- Կիտրոնի և նարնջի հյութը քամում ենք (մոտ 250 մլ հյութ է ստացվում)։
- Ձվերը, սպիտակուցն ու շաքարավազը մի քիչ հարիչով հարում ենք, որ փրփրի։
Եթե նարինջները թթու են, կարելի է մի քիչ էլ շաքարավազ ավելացնել։
- Ավելացնում ենք կիտրոնի և նարինջների կեղևները, այնուհետև լցնում ենք հյութը և մի
քիչ հարում ենք։
- Ավելացնում ենք օսլան, հալեցրած և սառած կարագը և կրկին հարում ենք։
- Խմորով ձևամանը սառնարանից հանում ենք, միջուկը լցնում ենք վրան։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-45 րոպե
թխում ենք։
Պատրաստի թխվածքի մեջտեղի հատվածը կարող է ժելեի նման թրթռալ։
- Կարկանդակն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Երրորդ նարինջը կեղևահան ենք անում, կեղևի տակ գտնվող սպիտակ շերտը հեռացնում ենք։
Այնուհետև զգուշորեն կտրում ենք նարնջի կտորները (յուրաքանչյուր կտոր 2 մասի ենք բաժանում)։
- Մոտավոր այսպես է ստացվում։
- Այնուհետև թավայի մեջ ենք քամում մնացած նարնջի մի մասի հյութը և վրան 2 ճ/գդ
շաքարավազ ենք ավելացնում։ Տաքացնում ենք մինչև ակտիվ եռա։
- Նարնջի կտորները դնում ենք թավայի մեջ, 3-5 րոպե տաքացնում ենք, որպեսզի
օշարակով ներծծվեն։
- Այնուհետև ամբողջությամբ սառեցնում ենք։ Նարնջի կտորները օշարակի հետ միասին տորթի վրա գեղեցիկ դասավորում ենք ։
Ահա այսպիսի անուշաբույր և նուրբ կազմությամբ, նարնջային վառ արտահայտված համով նարնջով կարկանդակ, որը կարող եք մատուցել վանիլային պաղպաղակի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: