

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Նարնջով «Մադլեն»
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- վանիլինի էսենցիա - 1 թ/գ
- հյութ նարինջի - 2 ճ/գ
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 140 գր
- կարագ - 150 գր
- նարնջի կեղև - 1 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ու մի կողմի վրա ենք դնում։
- Ձուն մի քիչ հարում ենք շաքարավազի, նարնջի կեղևի, հյութի ու վանիլային էսենցիայի հետ։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը և խառնում ենք։ Ապա ավելացնում ենք հալեցրած կարագն ու նորից խառնում ենք։
- Խմորը մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք, լցնում ֆորմաների մեջ ու 12-15 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այս չափաբաժնից ստացվում է 30 թխվածքաբլիթ։ Վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Ցանկության դեպքում կարելի է նարինջը փոխարինել կիտրոնով կամ մանդարինով։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: