- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-30 minutes
Նարնջով քափքեյք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր (սենյակային ջերմաստիճանի)
- շաքարավազ - 180 գր
- նարինջ - 100 գր (կեղև)
- ալյուր - 250 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
- թթվասեր - 100 գր
- ձու - 4 հատ (դեղնուց)
- շոկոլադ սև - 50 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- Կրեմի համար՝
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 90 գր
- ջուր - 30 մլ
- կարագ - 275 գր
- նարինջ - 100գր (կեղև)
- սննդի գունանյութ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի հետ այնքան հարում ենք, մինչև կրեմանման զանգված ստանանք։ Ավելացնում ենք նարնջի կեղևն ու դեղնուցները և նորից հարում։
- Ավելացնում ենք աղի, սոդայի, փխրեցուցիչի հետ մաղով անցկացրած ալյուրի կեսը և խառնում ենք։ Ավելացնում ենք թթվասերը և նորից խառնում։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրի մնացած մասը և համասեռ խմոր հունցում։
- Խմորի համար նախատեսված շոկոլադը մանրացնում ենք, ավելացնում խմորի մեջ և խառնում։
- Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և 25-30 րոպե (մինչև լուցկին չոր դուրս գա) մինչև 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցի մեջ թխում։ Ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչեն։
- Պատրաստում ենք սերուցքային կրեմ։ 50 գր շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ։ Շաքարավազի մնացած մասը խառնում ենք սպիտակուցների հետ և հարիչով հարում մինչև թեթև փրփրի։
Շաքարավազով և ջրով լի կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և եփում, մինչև խառնուրդը 116-118 աստիճանի հասնի (կարամելի համար նախատեսված ջերմաչափով ենք ջերմաստիճանը չափում)։ Իսկ, եթե ջերմաչափ չունենք, կարող ենք օշարակը կաթեցնել սառը ջրով լի բաժակի մեջ, եթե կաթիլը սառելուց փափուկ գնդիկ դառնա, ուրեմն այն պատրաստ է։ Բայց ջերմաչափն ավելի լավ միջոց է։
- Օշարակը կրակի վրայից վերցնում ենք։ Շարունակում ենք սպիտակուցները հարել` այդ ընթացքում բարակ շիթով սկսում ենք տաք օշարակը լցնել։ Հարում ենք մինչև պինդ և փայլուն փրփուր ստանանք։ Զանգվածը մոտ 5 րոպե հարում ենք մինչև դառնա սենյակային ջերմաստիճանի։ Այնուհետև սկսում ենք ոչ մեծ խորանարդիկներով կտրած կարագն ավելացնել (2-3 խորանարդիկ ենք գցում, ամեն գցելուց հետո փոքրիկ դադար ենք տալիս)։ Արդյունքում պետք է միասեռ, հարթ և փայլուն զանգված ստանանք։ Նարնջի կեղևն ու գունանյութը լցնում ենք կրեմի մեջ և խառնում։
- Կրեմը խոհարարական պարկի մեջ ենք լցնում, որի միջոցով էլ լցնում ենք սառած կեքսերի վրա ու մատուցում ենք։
Մթերքի այս քանակությունից ստացվում է 12 քափքեյք։ Այս կրեմի գույնը վառ նարնջագույն դարձնելու համար նարնջագույն ներկ ենք ավելացնում, բայց կարելի է նաև ոչինչ չգցել, այդ դեպքում կստանանք նարնջագույն թեթև երանգով կրեմ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Шат амов банер.унек цанкум
Շնորհակալություն 🙂