- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 35 minutes
Նեխուրով բրնձով փլավ
Բաղադրիչներ
- բրինձ - 150 գր
- գազար - 150 գր
- նեխուր - 150 գր
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- պղպեղ կծու - 3թ/գդ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք և փոքր կտորներով կտրատում (կամ անցկացնում մեծ քերիչով)։ Նեխուրի ցողունները ոչ մեծ կտորների ենք բաժանում։
- Հաստ պատերով կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում։ Ավելացնում ենք գազարը և 3 րոպե տապակում։ Այնուհետև լցնում ենք նեխուրը և 5-10 րոպե տապակում ` մինչև բանջարեղենը փափկի։
- Ավելացնում ենք լոլիկի մածուկը, կարմիր կծու պղպեղը, աղը, սև պղպեղն ու բրինձը և խառնում։ 3 բաժակ ջուր ենք լցնում (ջուրը պետք է բրնձից 3 անգամ շատ լինի), հասցնում եռման աստիճանի։
- 15-20 րոպե թույլ կրակի վրա եփում ենք, մինչև ջուրը քաշվի։ Եփվելու ընթացքում չենք խառնում։
Եվ մեր ուտեստը պատրաստ է:
Այս հրաշալի խավարտը կարող եք մատուցել տապակած մսի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
patrastel em ev shat hamex e stacvel..shnorhakalutyun hetaqrqir ev hesht patrastvox baxadratomsi hamar
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
patrastel em ev shat hamex e stacvel…shnorhakalutyun hetaqrqir ev bavakanin hesht u arag patrastvox baxadratomsi hamar
Անուշ ջան, շատ լավ է, որ Ձեզ դուր է եկել 🙂