

- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
Նուշով կոնֆետներ
Բաղադրիչներ
- նուշ - 130 գր
- նարինջ - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- սուրճ լուծվող - 0,5 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի 1/4 մասը կեղևով բաժանում ենք փոքր կտորների:
- Նուշը բլենդերով մանրացնում ենք, ապա 30 գր առանձնացնում կոնֆետները զարդարելու համար:
Մնացած նուշին ավելացնում ենք շաքարավազն ու կրկին հարում ենք:
- Լուծվող սուրճը լցնում ենք 2 թ/գ տաք ջրի մեջ ու խառնում ենք: Ապա ավելացնում ենք նարինջն ու սուրճը և շարունակում ենք հարել:
- Ամբողջ զանգվածը հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Ստացվում է շատ համեղ ու փափուկ կրեմային զանգված, որը սառեցնում ենք սառնարանում կամ սառցախցիկում, որպեսզի ձեռքերին չկպչեն:
- Այնուհետև ձևավորում ենք կոնֆետներն ու թաթախում մանրացրած նուշի մեջ:
- Կենտրոնում դնում ենք նուշի հատիկներ:
Նուշով կոնֆետները կգնահատեն սուրճի, նարնջի սիրահարները: Շատ համեղ են:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: