- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 35-40 minutes
Նուշով շոկոլադե տորթ բալով
Բաղադրիչներ
- Շոկոլադային կրեմի համար՝
- կաթ - 80 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 40 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 30 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 10 գր
- ժելատին - 2 գր
- շոկոլադ սև - 160 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- Փխրուն շոկոլադե խմորի համար՝
- ալյուր - 110 գր
- կակաո - 10 գր
- կարագ - 80 գր
- աղ - 1 պտղունց
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարի փոշի - 50 գր
- Նուշով բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- նուշ - 120 գր (աղացած)
- ալյուր - 60 գր
- յուղ նուշի - մի քանի կաթիլ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 30 մլ
- Ինչպես նաև՝
- բալ - 250 գր
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 50 մլ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 6:
Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք, դնում թույլ կրակի վրա և եփում մինչև թանձրանա, այնուհետև ավելացնում ենք ժելատինն ու շոկոլադը, խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Այնուհետև սենյակային ջերմաստիճանում սառեցնում ենք, ծածկում սննդային թաղանթով և դնում սառնարանը: Սառելուց հետո, սառնարանից հանում ենք և ավելացնում հարած սերուցքն ու թիակով խառնում: Այնուհետև կրեմը առնվազն 1 ժամով սառնարանն ենք դնում: (լավ կլինի կրեմը մեկ օր առաջ պատրաստել):
- Պատրաստում ենք շոկոլադե փխրուն խմորը: Ալյուրն ու կակաոն խառնում ենք, ավելացնում ենք մանր խորանարդիկներով կտրատած սառը կարագը և տրորում ենք մինչև մանր փշրանք ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարի փոշին ու աղը և լավ խառնում ենք: Վերջում ավելացնում ենք դեղնուցը և խմոր հունցում: Պատրաստի խմորը ծածկում ենք սննդային փաթեթով և 30 րոպեով դնում սառնարանը:
- Պատրաստում ենք նուշով բիսկվիթը: Սպիտակուցները հարում ենք մինչև թանձր, բայց ծորացող փրփուր ստանանք, այնուհետև նուշի յուղ ենք ավելացնում: Ալյուրը խառնում եք աղացած նուշի հետ: Ձվերն ու ձվի դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք մինչև թանձր փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում եք սպիտակուցներով զանգվածի մեջ, որից հետո լցնում ենք աղացած նուշի հետ խառնած ալյուրը և սիլիկոնե թիակով խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
20 սմ տրամագծով ձևամանը պատում ենք յուղով, այնուհետև վրան ալյուրն ենք ցանում, որից հետո խմորը դնում ենք ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 20-25 րոպե: - Քանի դեռ բիսկվիթը թխվում է, բալը կորիզահան ենք անում, լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու ջուրը, հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո մի քանի րոպե եփում ենք, կրակից վերցնում և թողնում ենք սառչի: Այնուհետև ավելացնում ենք օսլան:
Բալը դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի: Հյութը պետք է կիսելի թանձրության դառնա: Թողնում ենք, որ սառչի:
- Բիսկվիթը ձևամանից հանում ենք, դնում ցանցի վրա, որ սառչի: Արդեն հասունացած փխրուն խմորը ձևամանի չափով գրտնակում ենք, և դնում ալրապատ ձևամանի մեջ: Շերտը թխում ենք մոտ 15 րոպե՝ նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Մի քիչ շոկոլադային կրեմ ենք քսում ամանի վրա, որպեսզի տորթը ամանի մեջ չշարժվի: Դնում ենք փխրուն խմորով շերտը, վրան շոկոլադային կրեմ ենք քսում:
- Նուշով բիսկվիթը 2 շերտի ենք կիսում: Նուշով բիսկվիթի առաջին շերտը տեղադրում ենք շոկոլադե կրեմի վրա: Բիսկվիթի վրա լցնում ենք եփած բալը (բալի հյութից մի փոքր առանձնացնելով մի կողքի վրա):
- Սերուցքը հարում ենք շաքարի փոշիի և վանիլինի հետ մինչև պինդ փրփուր ստանանք: Սերուցքի մի մասը պահում ենք, որ տորթի կողքերին քսենք, մնացածը լցնում ենք բալի վրա:
- Այնուհետև դնում ենք նուշով բիսկվիթի երկրորդ շերտը և բալի մնացած հյութով վերին շերտը փափկեցնում ենք:
Մնացած սերուցքով տորթի կողքերն ենք ձևավորում: Տորթը 30 րոպեով սառնարանն ենք դնում:
- Քանի դեռ տորթը սառնարանում է, պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադի կտորների վրա ենք լցնում լավ տաքացրած սերուցքը և սկսում խառնել մինչև միատարր շոկոլադե ջնարակի ստացումը: Ջնարակը լցնում ենք տորթի վրա և հավասարեցնում:
Ահա և վերջ:
Շատ համեղ տորթ բալով և նուշով, անպայման փորձեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: