- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Նուշով ու պնդուկով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 7 հատ
- շաքարավազ - 150 գր
- նուշ - 170 գր
- պնդուկ - 150 գր
- ալյուր - 30 գր
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 7 հատ
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 50 մլ
- կարագ - 180 գր
- լիկյոր - 30 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պնդուկը շարում ենք տապակի մեջ և տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թողնում ենք 5-10 րոպե։ Պետք է ուշադիր լինենք, որ չվառվեն։ Երբ կեղևը ճաքի և մգանա, ուրեմն արդեն պատրաստ է, կարող ենք ջեռոցից հանել, սառեցնել, ապա հեռացնել կեղևը։
Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ պնդուկն ու նուշը հարում ենք բլենդերով։ Պետք է ստացվի մանր, բայց ոչ ալրանման զանգված։ Վերցնում ենք 70 գր ձևավորման համար, իսկ մնացածն օգտագործելու ենք խմորի մեջ։
- Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ։
- Ավելացնում ենք ընկուզեղենն ու մաղով անցկացրած ալյուրը, զգուշորեն խառնում ենք, որպեսզի որքան հնարավոր է քիչ օդ դուրս գա։
- Խմորը լցնում ենք երեք առանձին յուղաթղթապատ ձևամանների մեջ։ Եթե ձևամանները տարբեր չափերի են, ապա հետո կարելի է հավասարեցնել ու ստանալ ցանկացած չափի տորթ։
- Բիսկվիթները թխում ենք 25-30 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Թխելու ընթացքում չի կարելի բացել ջեռոցի դուռը։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ մի փոքր սառչեն ձևամանների մեջ, որից հետո՝ դուրս ենք բերում ձևամաններից ու սպասում, որ ամբողղջությամբ սառչեն։
Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը, որի համար ձուն հարում ենք այնքան, մինչև ստանանք բաց գույնի զանգված։
- Շաքարավազը լցնում ենք թասի մեջ, դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված։ Այն պահից սկսած, երբ շաքարավազը սկսում է լուծվել ջրի մեջ, դադարում ենք խառնել օշարակը, այլապես կսկսի բյուրեղանալ։
Տաք օշարակը լցնում ենք հարած դեղնուցային զանգվածի մեջ և հարում ենք այնքան, մինչև զանգվածը հարիչի մեջ սառչի։
Կամաց-կամաց ավելացնում ենք փափկած կարագն ու հարում ենք՝ ստանալով պինդ ու հարթ զանգված։
- Ավելացնում ենք լիկյորն ու շարունակում ենք հարել։ Ապա բիսկվիթները հավասարեցնում ենք։
- Բիսկվիթների երեք շերտերը կրեմապատում ենք, իսկ վերին շերտը ձևավորում ենք նախօրոք առանձնացրած պնդուկով։ Կարելի է հրուշակեղենային պարկի մեջ լցնել ավելացած կրեմից ու տորթը ձևավորել ըստ ճաշակի։
Տորթը 30 րոպե թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։
Ընկուզեղենով պատրաստված խմորը յուրահատուկ համ է հաղորդում տորթին։ Պատրաստվում է հեշտ, արագ ու ամենակարևորը արդյունքում ստացվում է շատ համեղ տորթ։ Այն շատ դուր կգա «Կիևյան տորթի» սիրահարներին։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: