

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 20 minutes
Նրբաբլիթներով ուտեստ կաթնաշոռով և լոլիկով
Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար՝
- ձու - 2 հատ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- ալյուր - 2 ճ/գդ
- կաթ - 240 մլ
- աղ - 1 պտղունց
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- Լցոնի համար՝
- կաթնաշոռ - 300 գր
- տաքդեղ կարմիր - 1 հատ (թարմ կամ խորոված)
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև
- Ինչպես նաև՝
- սոուս լոլիկի - 300 մլ
- պանիր - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Նրբաբլիթների համար: Ձուն, ալյուրն ու օսլան խառնում ենք և ավելացնում աղը: Հետո խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք կաթն այնպես, որ գնդիկներ չլինեն:
- Տապակին ձիթայուղ ենք քսում և բարակ նրբաբլիթներ տապակում:
Պատրաստում ենք լցոնը: Կաթնաշոռը խառնում ենք կտրատած տաքդեղի ու մաղադանոսի հետ և աղ ու պղպեղ ցանում: Նրբաբլիթի եզրին լցոն ենք դնում և խողովակի նման փաթաթում:
- Թխվածքի ձևամանի կամ տապակի հատակին լոլիկի սոուս ենք լցնում, շարում նրբաբլիթները և վրայից նույնպես լոլիկի սոուս լցնում:
- Ավելացնում ենք քերած պանիրը:
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և թխում մոտ 10 րոպե:
- Ահա և վերջ:
Կաթնաշոռով նրբաբլիթը բացի համեղ լինելուց, նաև օգտակար է՝ կաթնաշոռի մեջ եղած կալցիումի քանակության շնորհիվ: Ուստի առանց հապաղելու պատրաստե՛ք այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: