- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Նրբաբլիթներով տորթ
Բաղադրիչներ
- Նրբաբլիթների համար՝
- ալյուր - 130 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 30 գր
- վանիլին - 5 գր
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- կաթ - 250 մլ
- ջուր - 150 մլ
- բուսայուղ - 15 մլ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 300 գր
- խտացրած կաթ - 100 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- վանիլին - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- վանիլին - 1 պտղունց
- շաքարի փոշի - 3-4 ճ/գդ
- օսլա (крахмал) - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաբլիթները: Խմորի համար նախատեսված բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք դեղնուցները, հարում, ինչից հետո էլ ավելացնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը և լավ հարում ենք:
Տապակը բուսայուղապատում ենք և նրբաբլիթները 2 կողմից տապակում:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, խտացրած կաթը, վանիլինն ու օսլան լավ հարում ենք, նրբաբլիթները կրեմապատում ենք և շարում իրար վրա:
- Ձվի սիտակուցները լավ հարում ենք, ավելացնում վանիլինը, շաքարի փոշին և օսլան ու կրկին զանգվածը լավ հարում ենք: Տորթը կրեմապատում ենք և տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև ոսկեգունելը:
Վայելում ենք:
Համեղ տորթ , որն արժե վայելել ողջ ընտանիքով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: