

- Yield: 1 օր անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 50 minutes
Նրբաբլիթով խորտիկ-տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Միսը եփում ենք։
Պատրաստում ենք նրբաբլիթների խմորը։ Կեֆիրի մեջ լցնում ենք սոդա և շրջանաձև խառնում ենք այնքան մինչև կեֆիրը մի քանի անգամ բարձրանա։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, ձուն, շաքարավազը, աղը և լավ խառնում։ Ավելցանում ենք բուսայուղը։ Բլիթները կարող ենք այլ բաղադրատոմսով պատրաստել։
Նրբաբլիթները տապակում ենք։
Ահա այսպիսի բարակ նրբաբլիթներ ստացվեցին։
- Պատրաստում ենք 1-ին միջուկի համար նախատեսված մթերքները։
Սոխը մանր կտրատում ենք և տապակում։ Միսը անցկացնում ենք մսաղացով։ Ընկույզը մանր կտրատում ենք։ Ավելացնում ենք մայոնեզի կեսը, ըստ ճաշակի` աղ և լավ խառնում։
Պատրաստում ենք 2-րդ միջուկի մթերքները։
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով, սխտորը մանրացնում ենք, ավելացնում ենք մայոնեզի մյուս կեսը և լավ խառնում։
- Վերցնում ենք ուղղանկյունաձև 7 սմ բարձրությամբ 24x11 չափի ձևամանը և պատում ենք սննդային փաթեթով։
Բլիթները սկսում ենք շարել սննդային փաթեթի վրա։ Այնուհետև բլիթները պատում ենք փափկեցրած սերուցքային կարագով, որպեսզի կտրելուց չառանձնանան իրարից։ Բլիթների ծայրերը պետք է ամանից կախված լինեն։
Հազարի տերևները լվանում ենք և սրբիչով չորացնում։
Միջուկները լցնում ենք բլիթների մեջ։
- Բլիթները ռուլետի տեսքով փաթաթում ենք։
Պանրի միջուկով բլիթները փաթաթում ենք հազարի տերևների մեջ։
Բլիթները շախմատի սկզբունքով հաջորդաբար շարում ենք ձևամանի մեջ։ Այնուհետև բլիթների կախված ծայրերը միացնում ենք և ծածկում սննդային փաթեթով։
- Ձևանանի չափով ստվարաթուղթ ենք կտրում և դնում վրան, որպեսզի դրա վրա ծանրություն դնենք և 1 օրով տեղափոխենք սառնարանը։
Պատրաստի ուտեստը դնում ենք ամանի մեջ և ըստ ճաշակի ձևավորում։
Արդյունքում ստացանք շատ ախորժելի և համեղ տորթ-խորտիկ։ Այն կզարդարի ցանկացած ամանորյա սեղան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk nkari verchum blitner@ inchov en edpes pakvac ktrac vichakum?
Մարինե ջան, բլիթները ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն դնում ու 1 օրով տեղափոխում սառնարան։ Այդ ժամանակ վերջիններս ստանում են մեր ցանկացած սեսքը:
Բարև Ձեզ. Բաղադրատոմսի համար շատ մերսի Կներեք մի հարց պատրաստելուց հետո կտրեցի բլինչւկներն իրարից առանձնացան մի գուցե մայոնեզ կամ ինչ որ սուսով հավաքել …
Իհարկե, կարող եք մայոնեզ կամ բեշամել սոուս ավելացնել:
Սակայն եթե նրբաբլիթները շատ չթխեք, երկար չթողնեք բացօդյա տարածքում, և բավականաչափ պինդ սեղմեք, առանց խնդրի կկպչեն իրար 🙂
Barev dzez mi ban harcnem dzevamani koxqerov blitner enq sharum nor patatacner@ basavorum mej@? Ays baxadratomsic qani hat blit e stacvum?