- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 45 minutes
Նրբաբլիթով և կարամելային մուսսով տորթ
Բաղադրիչներ
- Վանիլային և կակաչի սերմով նրբաբլիթների համար՝
- կեֆիր - 100 մլ
- կաթ - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- աղ - 3/4 թ/գդ
- սոդա - 0,5 թ/գդ
- վանիլին - 2 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- կակաչի սերմ(мак) - 2 ճ/գդ
- ալյուր - 400 գր
- Շոկոլադե նրբաբլիթների համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- սոդա - 1/3 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- ջուր - 200 մլ
- կաթ - 200 մլ
- ալյուր - 300 գր
- շոկոլադ սև - 50 գր
- կակաո - 1,5 թ/գդ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- Կարամելացված խնձորների համար՝
- խնձոր - 800 գր
- բանան - 1 հատ
- մեղր - 1 ճ/գդ
- շաքարավազ - 50 գր
- կարագ - 50 գր
- դարչին - 1 թ/գդ
- Կարամելային մուսսի համար՝
- ձվի դեղնուց - 2 հատ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- կաթ - 280 մլ
- ժելատին - 12 գր
- խտացրած կաթ եփված - 4 ճ/գդ
- ջուր - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաբլիթները: Լցնում ենք 2 ձվերը, 2 ճ/գդ շաքարավազը, 3/4 թ/գդ աղը, 0,5 թ/գդ սոդան, կեֆիրը, 2 ճ/գդ կաթը և լավ հարում ենք: Ավելացնում ենք 2 ճ/գդ բուսայուղը և լավ հարում: Շերեփով լցնում ենք խմորը բուսայուղապատ տապակի մեջ և նրբաբլիթներ պատրաստում: Երբ մնա խմորի 1/3 մասը, պետք է զանգվածի մեջ կակաչի սերմեր ավելացնել և նրբաբլիթներ պատրաստել:
- Պատրաստում ենք շոկոլադե նրբաբլիթները: 2 ձուն և 2 ճ/գդ շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում 0.5 թ/գդ աղը, կիտրոնահյութի մեջ հանգեցրած 1/3 թ/գդ սոդան, 200 մլ ջուրն ու 200 մլ կաթը և լավ խառնում ենք: Այս ամենից հետո ավելացնում ենք 300 գր մաղած ալյուրը և լավ խառնում:
100 մլ կաթի մեջ լցնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոն և զանգվածը լցնում ենք խմորի մեջ: Վերջում ավելացնում ենք 2 ճ/գդ բուսայուղն ու շոկոլադե նրբաբլիթներ պատրաստում:
- Խնձորները մանրացնում ենք, 50 գր կարագը տապակում հալեցնում ենք, ավելացնում ենք խնձորները, 50 գր շաքարավազը և 2 ճ/գդ մեղրը և տապակում ենք: Վերջում լցնում ենք կտրատած բանանն ու դարչինը և տապակում ևս 1-2 րոպե:
- Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ձվի դեղնուցները լավ հարում ենք օսլայի, 2 գր վանիլինի և կաթի հետ: Անընդհատ խառնելով եփում ենք:
- Այնուհետև հանում ենք կրակի վրայից և ավելացնում եփած խտացրած կաթը և նախօրոք ջրի մեջ լուծած 10 գր ժելատինը: Լավ խառնում ենք:
- 18 սմ տրամագծով ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, վրան դնում ենք 4-5 սովորական նրբաբլիթ այնպես, որ ծայրերը մի փոքրի դուրս մնան ձևամանից: Վրան դնում ենք մի քանի շոկոլադե նրբաբլիթներ, կարամելացված խնձորներն ու բանանները: Այս ամենի վրա շարում ենք կակաչի սերմով նրբաբլիթները, այնուհետև` շոկոլադե նրբաբլիթները:
- Ձեռքով մի քիչ սեղմում ենք նրբաբլիթները, վրան լցնում մուսսը և շարում սկզբից կակաչի սերմով, այնուհետև շոկոլադով նրբաբլիթները:
- Գործողությունը կրկնում ենք և վրան կրկին կակաչի սերմով նրբաբլիթ դնում:
- Նրբաբլիթների ծայրերն իրար ենք միացնում և ծածկում տորթը:
- Տորթի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք ամրացնում և 3 ժամով տեղափոխում սառնարան:
- Վերցնում ենք 3 խնձոր և ահա այս հերթականությամբ կտրատում:
- Այնուհետև խնձորներին վարդի տեսք ենք տալիս:
- Զարդարում ենք տորթը:
- Ահա և վերջ:
Ստացանք շատ համեղ տորթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: